Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Դիետան՝ կանացի հիվանդությունների առաջացման պատճառ

Դիետան՝ կանացի հիվանդությունների առաջացման պատճառ

Վերջին շրջանում Հայաստանում նկատվում է կանացի հիվանդությունների աճ: Մանկաբարձ-գինեկոլոգ, Հայկական վերարտադրողական բժշկության ասոցիացիայի քարտուղար Հռիփսիմե Գրիգորյանի փոխանցմամբ՝ հատկապես մեծ թիվ են կազմում անպտղությունը, էնդոմետրիոզը, արգանդի վզիկի քաղցկեղը, դաշտանադադարը. «Մեծ չափերի է հասնում անպտղությունը. 6 ամուսնացած զույգերից 1-ը նման խնդիր ունի: Մեծ տարածում են գտել նաև ինֆեկցիոն մի շարք հիվանդություններ, հորմոնալ խախտումների թիվը ևս աճել է»: Ըստ Հ. Գրիգորյանի` հայ, իտալացի, հրեա ժողովուրդների շրջանում լայն տարածում ունի նաև ձվարանների պոլիկիստոզ սինդրոմը: Հայերն, ըստ նրա, գենետիկորեն նախատրամադրված են այդ հիվանդությանը: «Կանացի հիվանդությունները շատ են հանդիպում Արցախյան պատերազմի, մութ ու ցուրտ տարիներին ծնվածների մոտ»,- նկատում է մանկաբարձ-գինեկոլոգը:

 

Ըստ նրա՝ կանացի հիվանդությունների առաջացման համար նախապայմաններ են ստեղծում սխալ սնունդն ու ապրելակերպը. «Հայ ժողովրդի շրջանում ընդունված է ինքնաբուժությունը, որը հաճախ ավելի է բարդացնում հիվանդությունների ընթացքը: Ես նաև նկատում եմ, որ հայ երիտասարդ աղջիկները, հաճախ հետևելով նորաձևությանը, զանազան դիետաներ են պահում, նիհարում 10-15 կիլոգրամով: Արդյունքում՝ ունենում են առողջական լուրջ խնդիրներ: Ես հայ աղջիկներին խորհուրդ չեմ տալիս հագնել փորը բաց շորիկներ, քանի որ այդ փոքր թվացող հանգամանքը կարող է ձվարանների բորբոքումների պատճառ դառնալ»:

 

Մանկաբարձ-գինեկոլոգը նկատել է, որ ծնողներն այժմ շատ ավելի ուշադիր են իրենց երեխաների առողջության նկատմամբ: Նրանք սկսել են հաճախ այցելել բժիշկների, անցնել հետազոտություններ: «Իհարկե, քիչ չեն նաև այն կանայք, ովքեր համառորեն չեն դիմում բժշկի, սպասում են՝ մինչև դանակը ոսկորին հասնի»,- նկատում է Հռիփսիմե Գրիգորյանը: Նա խորհուրդ է տալիս նախքան դեղահաբեր ընդունելը խորհրդակցել մասնագետների հետ. «Հաճախ դեղատանը կանանց խորհուրդ են տալիս ընդունել դեղահաբեր, որոնք հիվանդին գցում են ավելի վատ վիճակի մեջ»:

 

Հռիփսիմե Գրիգորյանի գնահատմամբ`Հայաստանում կան թե´ լավ մասնագետներ, թե´ անհրաժեշտ տեխնիկա՝ ճիշտ ախտորոշում և բուժում կազմակերպելու համար: Իսկ ամենակարևորն, ըստ նրա, այն է, որ կինը պետք է սիրի իրեն, հոգ տանի ոչ միայն իր արտաքինի, այլև իր առողջության մասին:

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ